Բիրմայական սաթի մեջ գտել են 100 միլիոն տարեկան նախապատմական թռչնի մնացորդներ


05:43 , 4 նոյեմբեր, 2019

Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնէաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ: Ինչպես հայտնել է Global Times-ը, խոսքը վերաբերում է նախապատմական գիշատչի ավելի վաղ անհայտ տեսակի։

«Մենք գտանք սաթի մի քանի նմուշներէնանցիորնիսների (մեծատամ կտուցով անհետացած թռչուն, խմբ.) քարացուկներով: Այդ գտածոները կհարստացնեն հնադարյան փետրավորների էվոլյուցիայի վերաբերյալ մարդկության գիտելիքները»,- հրատարակությանը պատմել է հետազոտողներից մեկը՝ հնէաբան Լիդա Սինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: