Bee Gees խմբի մասին պատմող ֆիլմով կզբաղվի «Բոհեմյան ռապսոդիայի» ստեղծողը


06:47 , 4 նոյեմբեր, 2019

Բրիտանական Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի պրոդյուսեր Գրեհեմ Քինգը կմասնակցի մեկ այլ՝ Bee Gees խմբի մասին ֆիլմի աշխատանքներին, հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ ֆիլմի համար ավարտուն սցենար դեռևս չկա, դերասանական կազմը նույնպես հաստատված չէ:

Նշվում է, որ ֆիլմի ստեղծման վրա կաշխատի Paramount Pictures կինոստուդիան, որը բրիտա-ավստրիական խմբի երգերի իրավունք ունի, ինչպես նաև Sister պրոդյուսերական ընկերությունը:

Bee Gees երաժշտական խումբը հիմնադրվել է 1958-ին: Խմբում ընդգրկված էին երեք եղբայրներ՝ Բարի, Ռոբին և Մորիս Գիբերը: Երաժիշտների գլխավոր հիթերից մեկը համարվում է Stayin’Alive կոմպոզիցիան: