«Ես ամուսնացած եմ». արքայազն Հարրին արձագանքել է աշակերտուհու հաճոյախոսությանը առանց Մեգան Մարքլի Ճապոնիա կատարած ուղևորության ժամանակ


03:46 , 4 նոյեմբեր, 2019

Այս օրերին արքայազն Հարրին Տոկիոյում է, ուր ժամանել է ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչին ներկա լինելու համար: Այս անգամ Մեգան Մարքլը չի ուղեկցել ամուսնուն և 6-ամսյա Արչիի հետ մնացել է Լոնդոնում: Բայց նրա մասին մտքերը չեն լքել Հարիին:

Որոշիչ խաղից առաջ արքայազն Հարրին մի քանի հանդիպումներ է ունեցել: Սկզբում նա այցելել է պարաօլիմպիական ռեզերվի մարզիկների մարզումներին, ապա հանդիպել տեղի դպրոցականների հետ: Ընդհանուր լուսանկարի նկարահանման ժամանակ մասնակից աշակերտուհիներից մեկը աչքը չի կտրել Հարրիից: Արքայազնով հիացած աղջիկը, չկարողանալով զսպել էմոցիաները, խոստովանել է. «Բայց Դուք գեղեցիկ եք»:

Հարրին շատ զվարճալի ձևով է արձագանքել անսպասելի հաճոյախոսությանը:

«Ես ամուսնացած եմ»,- ասել է արքայազնը՝ ցույց տալով մատի ամուսնական մատանին մյուս երեխաների ընդհանուր ծիծաղի ներքո:

Ռեգբիի հանդիպումն, ի դեպ, ավարտվել է ոչ հօգուտ Անգլիայի հավաքականի: ՀԱՀ-ի հավաքականը հաղթել է 32:12 հաշվով՝ պահպանելով ռեգբիի աշխարհի չեմպիոնի կարգավիճակը: