30-ականների «Դաջվածքներով Վեներան»․ Բեթի Բրոդբենտ՝ բոլոր ժամանակների ամենաշատ դաջվածքներ ունեցած կինը (Photo)


07:08 , 4 նոյեմբեր, 2019

30-ական թվականների վերջում կրկեսի դերասանուհի Բեթի Բրոդբենտը հայտնի էր «Դաջվածքներով Վեներա» անունով։ Նրա մարմինը ոտքից գլուխ պատված էր 465 դաջվածքով՝ մեջքին՝ Մադոնան երեխայի հետ, ոտքերին՝ Չարլզ Լինդբերգը և Պանչո Վիլը, իսկ կրծքերին՝ հսկայական արծիվ։ Նրան հաճախ հիշատակում են որպես բոլոր ժամանակների ամենաշատ դաջվածքներ ունեցած կին։

Նա կրկեսում ելույթ է ունեցել մինչև 1967 թվականը։ Մահացել է 1983 թվականի մարտի 28-ին։