Ճապոնիայի վարչապետի ինքնաթիռում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել


19:25 , 3 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ինքնաթիռում ոչ մեծ հրդեհ է բռնկվել Թաիլանդ ուղևորվելիս: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:

Կրակը բռնկվել է Boeing 777-300ER օդանավի հետևի մասում՝ այն տարածքում, որտեղ անձնակազմը ուտելիք էր պատրաստում: Բռնկված կրակն արագ մարվել է, ոչ ոք չի տուժել, և միջադեպն էլ չի խափանել թռիչքի ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ