Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել


11:28 , 3 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, սիրիական Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտակայքում ականապատված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել են 15, վիրավորվել՝  30 մարդ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, քանի որ հնարավոր չի եղել նրանց տեղում օգնություն ցուցաբերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ