19:29 , 4 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Եվ այն մտքից, որ Իվանը նույնպես վատ է, Սիդորի վիճակն անսպասելի լավանում է»։ Ճիշտ է նաև հակառակը. այն, որ ինչ-որ մեկը հաջողակ է՝ առանց որևէ ջանք ներդնելու, կարող է փչացնել ցանկացած մարդու տրամադրությունը։ Սակայն վերջին տարիների հետազոտություններն ապացուցում են՝ ոչ թե ցանկացած մարդու, այլ միայն տարեցներինը։ Երիտասարդ սերնդի համար տեղեկությունն այն մասին, որ իրենց հասակակիցը կարող է միլիոն վաստակել, լավ լուր է, գրում է vestifinance.ru-ն։
Վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ։ Պրոֆեսոր Մայքլ Նոլանի և նրա գործընկերների խոսքով՝ հասակակիցների բարձր եկամուտն իսկապես կարող է նվազեցնել կյանքից բավարարվածության զգացողությունը, սակայն միայն 45-ն անց մարդկանց մոտ։
Երիտասարդների մոտ հասակակիցների ավելի բարձր եկամուտն ասոցացվում է դրական հույզերի հետ, գրում է Business Insider-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ