Աղցան՝ բացառապես կանաչ բաղադրիչներից


11:06 , 3 նոյեմբեր, 2019

Բաղադրիչներ

  1. Քենիական լոբի – 25 գ
  2. Կանաչ ոլոռ – 20 գ
  3. Ծնեբեկ – 20 գ
  4. Դդմիկ – 15 գ
  5. Ավոկադո – 25 գ
  6. Վարունգ – 20 գ
  7. Արտիճուկ – 20 գ
  8. Ձիթապտուղ – 20 գ
  9. Մատղաշ սպանախ – 20 գ
  10. Դիժոնյան մանանեխ – 10 գ
  11. Խնձորի քացախ – 5 գ
  12. Ձիթապտղի յուղ – 20 մլ
  13. Օրեգանո – 2 գ
  14. Ռեհան – 2 գ
  15. Մաղադանոս – 2 գ
  16. Սխտոր – 2 գ

Պատրաստման եղանակը

  1. Կանաչիները, սխտորը մանրացնել: Խառնել մյուս բաղադրիչների հետ:
  2. Քենիական լոբին և ծնեբեկը խաշել: Կանաչ ոլոռը լցնել եռացրած ջրի մեջ: Ավոկադոն մաքրել և խոշոր կտրատել:
  3. Բաղադրիչները շրջանաձև շարել տարայի մեջ, սոուսը մատուցել առանձին: