21:30 , 4 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Հարավային Իտալիայի ծովափնյա Վիեթրի Սուլ Մար քաղաքում արգելել են բիկին կրել լողափում: Այս արգելքը զարմացրել է ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին: Քաղաքում լողազգեստով կամ կիսամերկ շրջողներն այժմ կարող են ենթարկվել տուգանքի: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Նշենք, որ բիկինիի կորւմն արգելող օրինագիծն առաջին անգամ ներկայացվել է 2010 թվականին, բայց միայն հիմա է քաղաքապետ Ֆրանկո Բենինկասան որոշել իրականացնել այն և դաս տալ «չարագործներին»` «պաշտպանելով քաղաքի արտաքին գեղցկությունը»:
Օրենքի խախտման դեպքում՝ կիսամերկ չարագործները կտուգանվեն 500 եվրոյով:
Իտալիայում նմանօրինակ օրենք ստեղծվել էր նաև Կաստելլամարե-դե-Ստաբիա փոքրիկ քաղաքում, որտեղ նույնպես որոշակի տուգանքներ են նախատեսված: