Ճապոնիայում ցուցադրել են ցելյուլոզից պատրաստված սուպերմեքենան


23:00 , 2 նոյեմբեր, 2019

Ճապոնիայում ավտոարտադրողները ուսումնասիրում են ավտոմեքենաների պատրաստման մեջ բուսական ցելյուլոզային նանոմանրաթել (CNF) օգտագործելու հնարավորությունը: Նյութը պողպատից հինգ անգամ ամուր է, և մեկ մեքենայի կենսացիկլի ընթացքում ածխածնի վնասակար արտանետումները կարող է նվազեցնել մոտ 2 տոննայով: Այդ մասին հայտնում է New Atlas-ը:

Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը անմիջականորեն հետևում է նախագծին, և այս ավտոմեքենաների դեպքում արտանետումները նվազեցնելու մեծ հնարավորություն է ակնկալում: Ծրագրի շրջանակներում Կիոտոյի համալսարանի հետ համատեղ արդեն ներկայացվել է սուպերմեքենայի նախատիպը, որի կմախքի և ինտերիերի ստեղծման մեջ օգտագործվել է նանոմանրաթելը:

В Японии показали суперкар из целлюлозы

Nanocellulose Vehicle մեքենան մոտ 10%-ով թեթև է ստացվել, քան ավանդական նյութերով պատրաստվածը, ինչը դրականորեն կազդի վնասակար արտանետումների քանակի վրա: Ընդգծվում է նաև, որ CNF-ը օրգանական նյութ է, որը կարող է բնականորեն քայքայվել և օգտագործվել վերամշակման համար:

Այս պահին գիտնականների մի խումբ ցելյուլոզից պատրաստված ավտոմասերի դիմացկունության թեստեր է անցկացնում ՝ դրանց ծառայության ժամկետը պարզելու համար: Ուսումնասիրության հեղինակները փորձերի արդյունքները խոստումնալից են համարում: