Քայլի Ջեները և Վինի Հարլոուն կրկնել են Մերիլին Մոնրոյի կուլտային կերպարը


22:19 , 2 նոյեմբեր, 2019

22-ամյա Քայլի Ջեները և 25-ամյա Վինի Հարլոուն ոգեշնչվել են 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի կերպարով: Հեռուստաաստղը և սուպերմոդելը Հելոուինի տոնակատարության երեկույթին վերածվել են դերասանուհու հերոսուհուն, գրում է Daily Mail-ը:

Քայլին այդ կերպարն ընտրել է V ամսագրի հատուկ ֆոտոշարքի համար և տեսախցիկների առջև կեցվածք է ընդունել Մոնրոյի՝ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմից հայտնի դիրքով:

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղը կրել է վարդագույն ատլասե զգեստ, ձեռնոցներ, ադամանդյա շողշողուն մանյակ, ականջօղեր, ինչպես նաև շիկահերի կեղծամ:

Նորաձևության մոդել Վինի Հարլոուն նույնպես մարմնավորել է Մոնրոյի կուլտային look-ը: Նա ընտրել նույնպիսի հանդերձանք և դիմահարդարում՝ պարանոցին ու ձեռքերին կրելով թանկարժեք զարդեր: Նորաձևության աստղը, ֆիլմի հերոսուհուն ավելի շատ նմանվելու համար, օգտվել է կապույտ ոսպնյակներից: