10 ապացույց այն բանի, որ Դյուման ու Պուշկինը միևնույն մարդիկ էին. հետաքրքիր վարկած


21:00 , 2 նոյեմբեր, 2019

Վարկածն այն մասին, որ Պուշկինը վերամարմնավորել է Դյումայի կերպարանքով, առաջին հայացքից, աբսուրդային է հնչում, սակայն մանրամասն ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ նրանց կենսագրություններում չափից դուրս շատ արտասովոր համընկնումներ կան։ Այս վարկածի կողմնակիցները պնդում են, որ ռուս բանաստեղծը դուելի ժամանակ չի զոհվել։ Սեփական մահը բեմադրելուց հետո նա մեկնել է Ֆրանսիա և սկսել ստեղծագործել Ալեքսանդր Դյումայի անվան տակ։

Ալեքսանդրը մահացել է. ողջո՜ւյն, Ալեքսանդր

Առաջին համընկնումը վերաբերում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի մահվան և նոր գրական աստղի՝ Ալեքսանդր Դյումայի ի հայտ գալու թվին։ Մինչ Պուշկինի մահը Դյումայի մասին ոչ ոք ոչինչ չէր լսել։ Իր բոլոր հայտնի ստեղծագործությունները, որոնք համաշխարհային հեղինակություն են նրան բերել, Դյուման գրել է ռուս բանաստեղծի մահից հետո։

Ծննդյան թիվ

Երկու Ալեքսանդրները գրեթե հասակակիցներ են։ Պուշկինը լույս աշխարհ է եկել 1799 թ., իսկ Դյուման՝ 1802 թ.։

Արտաքին նմանություն

Պուշկինն ու Դյուման արտաքնապես չափազանց նման էին։ Եթե համեմատենք գրական հանճարների դիմանկարները, ապա միանգամից ակնհայտ կլինի նմանությունը։ Դժգույն մաշկը, դիմագծերը, քթի ձևը, մազերը. նրանք կարծես երկվորյակներ լինեն։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ նմանությունը պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ աֆրիկյան արմատներ են ունեցել։ Սակայն նախնիների մեջ նույն ռասայի ներկայացուցիչ ունենալու հանգամանքը չի կարող պայմանավորել արտաքին նմանությունը։ Նմանությունը հատկապես աչքի է զարնում այն ժամանակ, երբ համեմատում ենք նրանց երիտասարդ տարիներին դիմանկարները։ Ի դեպ, և՛ Պուշկինը, և՛ Դյուման նույն ոճով էին հագնվում։

Բնավորության և վարքագծի նմանություններ

Եթե համեմատենք Դյումայի ու Պուշկինի կենսակերպի ու նախընտրությունների առանձնահատկությունները, ապա կնկատենք, որ խոսքը միգուցե միևնույն մարդու մասին է գնում։ Երկուսն էլ բռնկուն են եղել և ինքնաբուխ վարքագիծ են դրսևորել։ Նրանք տանել չէին կարողանում որևէ մեկի կարծիքին ենթարկվելու երևույթը։ Երկուսն էլ հեռու էին ճշգիտ գիտություններից. մաթեմատիկայից, ֆիզիկայից գլուխ չէին հանում։

Սերը կանանց նկատմամբ

Ալեքսանդրներն անտարբեր չէին հակառակ սեռի նկատմամբ։ Նրանց անկայունության և թեթև բարքի մասին առասպելներ էին հյուսվում։

Քաղաքական հայացքներ

Պուշկինն ու Դյուման միշտ հետաքրքրվել են համապատասխանաբար Ռուսաստանում և Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով։ Նրանք հանդես էին գալիս իշխանությունների դեմ՝ բացեիբաց աջակցելով հեղափոխականներին։

Փակ դագաղ

Ինչպես հայտնի է, Պուշկինին թաղել են առանց դագաղը բացելու։ Մարդկանց, ովքեր ցանկանում էին հրաժեշտ տալ բանաստեղծին, գերեզմանի սխալ վայր էին մատնացույց անում։ Անգամ ընտանիքի անդամները չեն մասնակցել թաղմանը։

Գրական համընկնումներ

Հետազոտելով Դյումայի ստեղծագործությունները՝ կարելի է գտնել արտասովոր համընկնումներ Պուշկինի կյանքի հետ։ Այսպես, «Երեք հրացանակիրներում» մասնագետները ընդհանուր գծեր են գտել դրա հերոսների ու այն մարդկանց միջև, որոնք շրջապատել են Պուշկինին։ Երկու գրողներն էլ ամսագիր էին թողարկում՝ «Ժամանակակից» և «Հրացանակիր»։

Դյումայի հետաքրքրվածությունը Ռուսաստանի նկատմամբ

Ալեքսանդր Դյուման մշտապես հետաքրքրվում էր այն ամենով, ինչ կատարվում էր Ռուսաստանում։ Նա ֆրանսերեն էր թարգմանում ռուս գրողների, այդ թվում՝ Պուշկինի ստեղծագործությունները։ Իր «Սուսերամարտի ուսուցիչը» վեպում նա Ռուսաստանում երբևէ չեղած օտարերկրացու համար շատ մանրամասնորեն նկարագրել է 1825 թ. դեպքերը և դեկաբրիստներին։ Որոշ մանրամասներ, որոնք նշվում են վեպում, կարող էր իմանալ միայն մարդը, որն այդ ժամանակ ապրել է Ռուսաստանում։

Ռուսաստան այցելություններ

Ալեքսանդր Դյումայի՝ Ռուսաստան այցելությունը կամ «վերադարձը» տեղի է ունեցել միայն Նիկոլայ I-ի մահից հետո, ում հետ Պուշկինը վատ հարաբերությունների մեջ էր։ Ի դեպ, արքան արգելել էր տպագրել ինչպես Պուշկինի, այնպես էլ Դյումայի ստեղծագործությունները։