Ամստերդամում մեկնարկել է պատմական անշարժ գույքի անվճար բաժանումը


19:00 , 2 նոյեմբեր, 2019

Ամստերդամի իշխանությունները որոշում են կայացրել քաղաքացիներին անհատույց բաժանել պատմական անշարժ գույքի բեկորները՝ շենքերի ճակատների, տասնյոթերորդ դարի շինությունների բեկորներ և այլ արտեֆակտներ: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Ամստերդամի քաղաքապետարանի կայքում:

Այս բեկորները քաղաքացիներին առաջարկվում է վերցնել ժամանակակից շենքերի ճակատները զարդարելու համար:

Արտեֆակտների օգտագործման պայմանները ներկայացված են նաև քաղաքապետարանի կայքէջում: Ներկայացված բեկորներից որևէ մեկը ստանալու համար Ամստերդամի բնակիչներին առաջարկվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի վերջը քաղաքապետարան ներկայացնել ընտրված արտեֆակտի օգտագործման նախագիծը: