Իսպանիայի իշխանությունները առաջարկել են օգնել Գրետա Տունբերգին հատել Ատլանտյան օվկիանոսը


18:16 , 2 նոյեմբեր, 2019

Իսպանիայի բնապահպանական վերափոխման նախարար Տերեսա Ռիբերան առաջարկել է օգնել 16-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Տունբերգին հատել Ատլանտյան օվկիանոսը, որպեսզի նա կարողանա հասնել COP25 կլիմայական ֆորումին:

Այս մասին Ռիբերան գրել է իր Twitter-ում:

Նախարարը նշել է, որ ուրախ կլիներ տեսնել Տունբերգին Մադրիդում:

«Դու երկար ուղի ես անցել և օգնել ես մեզ բոլորիս ուշադրություն դարձնել գոյություն ունեցող խնդիրներին, ավելի լայն մտածել և ավելի մեծ ջանքեր գործադրել: Մենք կցանկանայինք օգնել քեզ հատել Ատլանտյան օվկիանոսը»,- գրել է նա:

Ռիբերան նաև ավելացրել է, որ իրենք պատրաստ են կապվել էկո-ակտիվիստի հետ, որպեսզի դա հնարավոր դարձնեն: