«Սիրո ու սեքսի միջև ահռելի տարբերություն կա․ սեքսը վերացնում է ամոթը, իսկ սերը թույլ չի տալիս, որ ամոթը ընդմիշտ վերանա». Վուդի Ալենի սարկաստիկ 16 մտքերը, որոնք կստիպեն մտածել


18:30 , 2 նոյեմբեր, 2019

Վուդի Ալենի հանճարեղ ու սարկաստիկ մտքերն իրոք որ ստիպում են մտածել ու խորասուզվել մտածողության մեջ։ Առաջարկում ենք ծանոթանալ սուր մտքով այս հանճարի 16 ամենահայտնի մտքերին։

1. Անկեղծությունը չափազանց թանկ բան է, որ այն սպասես էժանագին մարդկանցից։ 

2. Ես չեմ կարողանում երկար լսել Վագներին. իմ մոտ ցանկություն է առաջանում հարձակվելու Լեհաստանի վրա։ 

3. Եղնիկն ու առյուծը կարող են միասին քնել, բայց եղնիկի քունը հաստատ չի տանի։ 

4. Ծերությունը չէ, որ հասունության գրավականն է, այլ այն, որ գիշերը կարող ես մերկ արթնանալ փողոցում ու պանիկայի չմատնվել։ 

5. Եթե միայն Աստված իր գոյությունն ապացուցող որևէ նշան տար, օրինակ՝ փողի հաշվեհամար շվեյցարական բանկում։ 

6. Ես հավատում եմ, որ վերևում կա ամենատես աչք, որը հետևում է մեր գործողություններին, ու նա մեր երկրի Կառավարությունն է։ 

7. Ես չեմ վախենում մահից, ուղղակի չէի ցանկանա մահանալուս ժամանակ ներկա գտնվել։ 

8. Քանի դեռ մարդը մահկանացու է, նա մինչև վերջին շունչը չի կարողանա թուլանալ։ 

9. Ձեզ համար ես աթեիստ եմ, իսկ Աստծո համար՝ կառուցողական ընդդիմություն։ 

10. Մարդը երբեք չի կարող օբյեկտիվ տանել իր սեփական մահը։ 

11. Շների հաչոցից ավելի սարսափելի բան կա, երբ շներից մեկը չի պատասխանում մյուսի զանգերին։ 

12. Եթե մարդիկ գոնե մի քիչ ավել հումորի զգացում ունենային, մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում։ 

13. Երջանիկ լինելու միակ մեթոդը տառապանքը սիրելն է։ 

14. Մարդը կարող է ապրել 100 տարի, եթե հրաժարվի այն ամենից, ինչի համար ուզում է այդ 100 տարին ապրել։ 

15. Սիրո ու սեքսի միջև ահռելի տարբերություն կա. սեքսը վերացնում է ամոթը, իսկ սերը թույլ չի տալիս, որ ամոթը ընդմիշտ վերանա: 

16. Լոս Անջելեսում աղբն այլևս դեն չեն նետում, այն մշակում են տարբեր թոք-շոուների ընթացքում։