Վաղվանից տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա


11:43 , 2 նոյեմբեր, 2019
Վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա 10 օրը հանրապետությունում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։