Ո՞վ է իրականում կործանել «Տիտանիկ» նավը. պատմաբանների զարմանալի բացահայտումը, որը մտածելու տեղիք է տալիս (Photo)


15:30 , 2 նոյեմբեր, 2019

«Տիտանիկ» նավի կործանման վերաբերյալ մինչ օրս պտտվում են տարատեսակ վարկածներ, չնայած դրանցից ամենահայտնին այն է, որ նավը բախվել է հսկայական այսբերգի, որի արդյունքում էլ այն խորտակվել է, սակայն վերջին ժամանակաշրջանում պատմաբանները գտան նավի կործանման նոր մեղավորի. ո՞վ է նա։ 

Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվում էր մումիա, որը ծածկված էր կնոջ պատկերով հսկայական կափարիչով։ Այդ կափարիչի կնոջը սովոր են անվանել որպես «Անհաջողության մումիա», որովհետև նա կործանել է բոլոր այն մարդկանց ճակատագրերը, ովքեր երբևէ առնչվել են իր հետ, ու հենց այս մումիան էր, որ «Տիտանիկի» նավարկության ժամանակ հայտնվեց նավի վրա ու, ըստ նոր վարկածի, այս անգամ խորտակեց նավի ճակատագիրը։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոմն լրագրող Վիլյամ Սթեդը հրապարակեց հոդված, որտեղ նշվում էր, որ «Անհաջողության մումիան» լողում էր «Տիտանիկ» նավի վրա, երբ ինքը ևս նավարկում էր «Տիտանիկով»։ Մի անգամ ծխարանում աշխատակիցների հետ ծխելու ժամանակ «Տիտանիկի» անձնակազմի անդամները լրագրողին պատմել են, որ ստիպված են տեղափոխել մի մումիայի, որին վերադարձնում են Լոնդոնի թանգարան, սակայն որի տեղափոխող նավը խորտակվել է, և այն տեղափոխելու պարտքը մնացել է «Տիտանիկի» վրա։ 

«Անհաջողության մումիան» այս խոսակցությունից հետո հասցրեց կործանել նաև «Տիտանիկը», սակայն լրագրող Վիլյամ Սթեդն էլ հասցրեց այս պատմությունը հրապարակել։ 1860-1870-ականներն ընկած ժամանակահատվածում հայտնի գերեզմանի գող Թոմաս Դուգլաս Մյուռեյն ու նրա ընկերները կարողացան գողանալ այս մումիան ու որոշեցին այն վաճառել։ Սակայն զարմանալի բան տեղի ունեցավ. Մյուռեյն ուղղակի կորավ անապատում, իսկ նրա մյուս ընկերները կա՛մ դժբախտ պատահարի զոհ դարձան, կա՛մ էլ մահացան ինչ-որ ծանր հիվանդության պատճառով։ 

Արդյունքում մումիան հայտնվեց ճանապարհորդներից մեկի քրոջ մոտ, ով էլ որոշեց այն պահել տանը։ Սակայն ստացվեց այնպես, որ կնոջ տան անդամները սկսեցին հերթով մահանալ, ու նա 1889 թ.-ին մումիան նվիրաբերեց Լոնդոնի թանգարանին։ Սակայն նվիրաբերումը մումիայի հետ կապված սարսափելի պատմությունների հոսքի չմեղմացրեց։ Անգամ հայտնի Life ամսագիրը որոշեց թողարկել մի համար, որն ամբողջովին նվիրված էր «Անհաջողության մումիային», որտեղ ընդգրկված էին մումիայի հետ կապված սարսափելի պատմություններ։ 

Այսօր պատմությունների կիզակետում գտնվող մումիան, որն էլ հենց շատ պատմաբանների կարծիքով կործանել է «Տիտանիկը», շարունակում է գտնվել Լոնդոնի թանգարանում։ Հետաքրքրականն այն է, որ մինչ օրս այցելուները ամեն կերպ շրջանցում են այն՝ վախենալով նրա սարսափելի անեծքներից։