Սահմանապահները խուզարկեցին տարօրինակ վարքով վարորդի Porsche Cayenne-ը. միայն տեսեք, թե 40.000 դոլարի ինչ գտան դրա առաջամասում (Photo)


09:23 , 2 նոյեմբեր, 2019

Ուկրաինա-լեհական սահմանին՝ «Յագոդին» անցակետում, Ուկրաինայի քաղաքացու վարած Porsche Cayenne մեքենայի առաջնամասում թաքցված ձեռքի ժամացույցների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել, հայտնում է Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Сasio բրենդի ձեռքի ժամացույցների խմբաքանակը հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացու մեքենայում, որը վերադառնում էր Լեհաստանից:

Նա անցակետում մեքենան ուղղել է «կանաչ գոտի»՝ ցույց տալով, թե այնպիսի ապրանք չի տանում, որն անհրաժեշտ է հայտարարագրել: Սակայն զննման ժամանակ մեքենայի առաջնամասում հայտնաբերվել է ճապոնական բրենդի տարբեր մոդելների 567 ձեռքի ժամացույց:

Մաքսանենգ ապրանքը գնահատվել է 1 մլն ուկրաինական գրիվնա և առգրավվել: