Հելեն Միրենը կխաղա Գոյայի կտավի հափշտակման մասին կատակերգությունում


07:46 , 2 նոյեմբեր, 2019

«Նոթինգ Հիլի» ռեժիսոր Ռոջեր Միչելը ֆիլմ է նկարահանելու Գոյայի կտավի հափշտակման մասին: «Դուքսը» անվանումով կինոնկարում խաղալու են Հելեն Միրենը եւ նրա ամուսինը՝ բրիտանացի նշանավոր դերասան Ջիմ Բրոդբենթը: Այդ մասին հայտնել է Deadline-ը: Նկարահանումներն սկսվելու են 2020 թվականի հունվարին, սցենարը գրում է Ռիչարդ Բինը («Մեկ սպասավոր, երկու տեր»): Հիմքում իրական պատմություն 1 Ֆրանսիսկո Գոյայի աշխատանքը Լոնդոնի ազգային պատկերասրահից գողանալու մասին:

«Դուքս Վելինգթոնի դիմանկարը» անվանումը կրող կտավը 1961 թվականին գողացել 60-ամյա տաքսիստ Քեմփթոն Բենթոնը:

Այնուհետեւ նա ոստիկանությանը մի քանի նամակ է գրել այն մասին, որ այն կվերադարձնի, եթե բրիտանական կառավարությունը համաձայնի տարեց մարդկանց տրամադրել հեռուստահաղորդումներն անվճար դիտելու հնարավորություն: Պահանջը չի կատարվել, եւ 1965 թվականին նա նկարը հանձնել է կարգի պահապաններին: Գոյայի կտավի հափշտակումն առայժմ մնում է արվեստի ստեղծագործության գողության միակ դեպքը Ազգային պատկերասրահի գոյության ողջ պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: