ԱՄՆ սենատը հաստատել է ռազմավարական հրամանատարության նոր ղեկավարին


05:30 , 2 նոյեմբեր, 2019

Սենատը հաստատել է փոխծովակալ Չարլզ Ռիչարդի թեկնածությունը՝ Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է The Hill պարբերականը:

Չարլզ Ռիչարդը զբաղեցրել է ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2018-ին գլխավորել է ԱՄՆ-ի ստորջրյա նավատորմը:

Ռիչարդը կփոխարինի Ջոն Հայթենին, որն ընտրվել է Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ: