Անընդհատ կապի մեջ լինելով ձեր մարմնի հետ՝ կսկսեք ավելի լավ հասկանալ օրգանիզմի ուղարկած նախանշանները, ինչը շատ կարևոր է առողջության պահպանման համար: Հիվանդության նախանշաններն անտեսելը հեշտ է, հատկապես եթե զբաղված եք աշխատանքի վայրում կամ ընտանեկան հարցերով: Այնուամենայնիվ, գոյություն ունեն 20 նախանշաններ, որոնք պարզապես չի կարելի անտեսել:
Եթե անդադար մեջքի ցավեր ունեք, հնարավոր է՝ դա լյարդի քաղցկեղի նախանշան լինի:
Ավշային հանգույցներն այտուցվում են, երբ հիվանդ ենք: Եթե նկատել եք, որ դրանք ձեզ մոտ հաճախակի են այտուցվում, անպայման դիմեք բժիշկի, հնարավոր է՝ ավշային համակարգի խնդիրներ ունեք:
Հաճախակի հոգնածությունը կարող է նշան լինել, որ օրգանիզմում քաղցկեղածին բջիջներ կան:
Կանոնավոր տարօրինակ ցավերը կարող են մի քանի տեսակի քաղցկեղների նախանշան լինել: Եթե այսպիսի նախանշան եք նկատել, անպայման դիմեք բժշկի:
Ձվարանների քաղցկեղը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացնել, հատկապես նվազեցնել ուտելու ցանկությունը:
Եթե չափազանց հաճախ եք արյունահոսում կամ դժվարությամբ եք այն դադարեցնում, հնարավոր է՝ խնդիրներ ունեք արյան գնդիկների հետ:
Միշտ չէ, որ փքվածությունն անվնաս է, հաճախ սա կապված է ձվարանների քաղցկեղի հետ:
Գոյություն ունեն մարսողական համակարգի քաղցկեղի մի քանի տեսակներ, որոնք կարող են քաշի հանկարծակի կորստի պատճառ դառնալ, քանի որ ձեր օրգանիզմը չի կարողանում հստակ կերպով մարսել սննդարար տարրերն ու կալորիաները:
Կրծքի քաղցկեղն ամենատարածվածներից մեկն է, որը հայտնաբերվում է կանանց մոտ: Յուրաքանչյուր քրտնարտադրություն կամ կարմրություն կարող է կրծքագեղձի քաղցկեղի նախանշան լինել, անմիջապես դիմեք բժշկի:
Աղիքային քաղցկեղն ամենաարագ զարգացող քաղցկեղի տեսակն է: Հիմնական նախանշանը հետանցքային արյունահոսությունն է:
Ստամոքսի յուրաքանչյուր խնդիր, որն անընդհատ կրկնվում է, ներառյալ՝ սրտխառնոցը, կարող է մարսողական համակարգի քաղցկեղի նշան լինել:
Եթե դժվարություններ եք նկատում սնունդը կուլ տալիս, անպայման դիմեք բժշկի, քանի որ հնարավոր է՝ սա կոկորդի քաղցկեղի նախանշան է:
Կրծքագեղձի քաղցկեղի հստակ նախանշան է պտուկների փոփոխությունը:
Մաշկային յուրաքանչյուր փոփոխություն, որը ոչ մի կերպ չի վերանում, մաշկի քաղցկեղի նախանշան կարող է լինել:
Պատահական հազը սովորական երևույթ է, հատկապես՝ սառը եղանակին: Սակայն, կրծքավանդակի հաճախակի ցավերն ու անդադար հազը, լեյկեմիա տեսակի քաղցկեղի նախանշաններ կարող են լինել:
Այն մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղ է հայտնաբերվել, դեմքի հաճախակի ատուցներ են ունենում:
Թոքերի քաղցկեղը կարող է ազդել մի քանի կերպ, դրանցից մեկը շնչառության վատացումն է:
Եթե եղունգները փոխում են իրենց գույնը, անպայման դիմեք բժշկի, հնարավոր է՝ մաշկի կամ թոքերի քաղցկեղ ունեք:
Եթե հաճախակի եք ջերմում կամ վիրուսներով վարակվում, նշանակում է՝ պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը, հնարավոր է՝ սրանք լեյկեմիա տեսակի քաղցկեղի նշաններ են:
Եթե ցիկլն անկայուն է, պետք է դիմել բժշկի, սա կարող է արգանդի քաղցկեղի նախանշան լինել: