3 որակ, որոնք ավելի կարևոր են հարաբերությունների համար, քան արտաքին տեսքը


04:09 , 2 նոյեմբեր, 2019

Բոլորը տարված են սեփական արտաքինով. նիհարել և արևայրուք ընդունել, համապատասխանել իդեալներին, այնպիսի հագուստ ընտրել, որը կթաքցնի թերությունները։ Եթե այս կերպ եք ցանկանում գրավել հավանական երկրպագուներին և երջանիկ հարաբերություներ սկսել, ապա պետք չէ շատ չարչարվել։

Լսելու կարողություն

Զրույցակցի հետ շփվել հնարավոր է անգամ առանց նրանց լսելու։ Դա այդքան էլ բարդ չէ․ գլխով արեք, ասացեք «ահա» և մի նայեք սմարթֆոնին։ Իսկ ահա լսելը մի ամբողջ արվեստ է, սակայն դա միշտ զգացվում է և գնահատվում։ Այսպիսի մարդկանց հետ միշտ հաճելի է զրուցելը։

Որևէ բան լավ անել

Կարևոր չէ, թե ինչ եք լավ անում՝ լավ մեքենա եք վարում, գերազանց նվագում եք կամ վարժ խոսում եք 3 օտար լեզուներով։ Մարդիկ միշտ հիանում են որևէ բանում ուրիշների վարպետությամբ։

Լինել ինքնաբավ և ամեն ինչից գոհ

Այն մարդիկ, ովքեր գոհ են իրենց ունեցածից, ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր միշտ բողոքում են և տանջվում այն բանից, որ իրենց ինչ-որ մի բան պակասում է։ Եթե դուք գոհ եք ձեր արտաքին տեսքից, ապա ավելի գրավիչ եք դառնում, իսկ եթե ձեզ տգեղ և ճարպակալած եք պատկերացնում, ապա շրջապատող մարդիկ էլ են ձեզ այդպես տեսնում։