Գոհար Հարությունյանի ընտանեկան հանգիստը 5 երեխայի հետ Եգիպտոսում (Photo)


22:29 , 1 նոյեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն ընտանիքի հետ Եգիպտոսում է, որտեղ վայելում է ամառային հանգիստը:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ աշնանային օրերին վայելում են ամառային հանգիստը: Ըստ նրա՝ այսպիսով` նախապատրաստվում են ձմռանն ավելի առողջ լինելուն:

Գոհարն ամառային ծովափնյա հանգստի սիրահար է, թեև խոստովանեց, որ բավականին մրսկան է:

«Աշնանային այս հանգիստը 5 երեխայի հետ ավելի շատ գրիպի պրոֆիլակտիկա է: Ծովի օդ, ջուր, արևային լոգանք ենք ընդունում: Դա կարևորում եմ հատկապես երեխաների համար, որպեսզի  ձմռանը շատ չհիվանդանան»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ