Սարսափելի և սեքսուալ կերպարներ՝ Երևանի փողոցներում. Halloween-ը՝ BlogNews Life-ի անդրադարձում (Photo, Video)


11:00 , 2 նոյեմբեր, 2019

Եթե դուք հոկտեմբերի 31-ին Երևանի փողոցներում տեսել եք հրեշների, կմախքների, դիակների, մումիաների, մեռած հարսների, մի անհանգստացեք, Ձեզ հետ ամեն ինչ կարգին է, պարզապես երևանցիները նշում էին Halloween-ը: Տոնի սիրահարները մինչև առավոտ զվարճացել են ակումբներում և փաբերում:

Յուրաքանչյուր տարի երիտասարդները փորձում են հետաքրքիր կերպարներ ընտրել, այնպիսիք, որոնք ակտուալ են, օրինակ՝ առաջատար էին Մալիֆիսենտան, Ջոկերը, ինչպես նաև հայտնի «Թղթե տնակ» սերիալի հերոսները: Տոնը առավել սիրում են երեխաները․ նրանց կարելի էր տեսնել հեքիաթի բարի հերոսների կերպարներում:

Blognews LIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422