Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ


19:42 , 1 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը և ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում, հայտնել է Բելառուսի ազգային բանկի վարչության նախագահ Պավել Կալաուրը:

«Երեկ մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկեցինք ընդհանուր ֆինանսական շուկայի՝ ընդունված հայեցակարգի իրականացման հարցը: Խոսքը չի վերաբերում ինչ-որ վերազգային արժույթների», - ասել է Ազգային բանկի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ