Իշխանափոխության արտաքին հաշվեկշիռը


17:38 , 1 նոյեմբեր, 2019

Եթե նախկինում «արևմտամետներին» (արևմտամետ ներկայացողներն իրականում ոչ մի կապ չունեն արևմտյան (համամարդկային) արժեքների հետ և, կամա թե ակամա, ավելի շատ սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը) թույլ էին տվել վարձակալան հիմունքներով տեղ զբաղեցնել իշխանական տիրույթում (նախորդ իշխանության կոպիտ սխալներից մեկը դա էր), ապա 2018-ի քաղաքական զարգացումների ժամանակ նրանք փայ մտան իշխանությունների հետ։

Սկզբում դրսի փայը փոքրիկ էր, բայց ժամանակի ընթացքում, օգտվելով պաշտպանյալի դատարկությունից ու պոպուլիզմից, մեծացրին իրենց փայը և հիմա հայտ են ներկայացնում իշխանության ամբողջական փաթեթ վերցնել կամ առնվազն օրվա իշխանությանը պարտադրել իրենց ուզած ներքին ու արտաքին օրակարգը։

Հայաստանի իշխանությունը աքցանի մեջ է հայտնվել՝ աքցանի մեջ գցելով նաև Հայաստանն ու Արցախը։

Եթե մինչև անխուսափելի իշխանափոխությունը հնարավոր լինի ավտանգության առումներով կորուստներ չունենալ, ապա դա հրաշքին հավասար բան կլինի։