Հայաստանը պատրաստ է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությանը. Զոհրաբ Մնացականյան


15:02 , 1 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Մեզ համար չափազանց կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը։ Մենք աշխատում ենք և ԵՄ հանձնաժողովի, և անդամ պետությունների հետ»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանը նշեց, որ այս հարցում Հայաստանն ունի ԵՄ հանձնաժողովի բացարձակ աջակցությունը, որն արտահայտվել է հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կողմից, ինչը չափազանց կարևոր է՝ մոբիլիզացնելու այս գործընթացը նաև անդամ պետություններում։

«Երկկողմ մակարդակներով ևս աշխատում ենք, որ ունենանք վիզաների լիբերալիզացիայի երկխոսության գործընթացի մեկնարկ»,-ասաց ԱԳ նախարարն ու հավելեց, որ երկխոսության գործընթացը դեռևս չի նշանակում վիզաների ազատականացում, սակայն չափազանց կարևոր է՝ գործընթացն առաջ տանելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: