Կբարձրանա 33 646 զինվորական և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների թոշակները. հիմնական կենսաթոշակի չափը 16000 դրամի փոխարեն կդառնա 18 000. Զ. Բաթոյան


14:44 , 1 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտին 2020թ-ի բյուջեով նախատեսվել է հատկացնել 495,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվան 10,8 տոկոսով կամ 47,9 մլրդ դրամով: Այսօր «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին լրագրողների հետ զրույցին ասաց «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ըստ նրա այս ավելացումները հատկապես ուղղված են լինելու կենսաթոշակների միջինով 10 տոկոսով բարձրացմանը: «Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամից դարձնել 26 500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ  16000 դրամի փոխարեն, և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանել  950 դրամ 800 դրամի փոխարեն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: