Ռուսաստանի Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան


11:42 , 1 նոյեմբեր, 2019

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ը կայցելի Հայաստան:

Նոյեմբերի 5-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը:

Այցի շրջանակներում նախատեսված են Դումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ: