Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա, մշակութաբանների շոկային բացահայտումը (Photo)


15:11 , 1 նոյեմբեր, 2019

Մշակութաբանները հանդես են եկել Մոնա Լիզայի նկարի նոր բացահայտմամբ. Մոնա Լիզան իրականում եղել է տղամարդ, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին։ Սակայն ո՞վ էր նա, և ինչո՞ւ են ժամանակակից մշակութաբանները եկել այդ եզրակացության։ 

Պարզվում է, որ նրանք նշում են, թե այդ ժամանակների Իտալիայում տղամարդիկ ևս կարող էին հագնվել այնպես, ինչպես նկարի հերոսուհին։ «Նայեք նկարին,- նշում են նրանք,- դուք կարո՞ղ եք հասկանալ, թե նկարի հերոսն ո՞վ է՝ կին, թե տղամարդ։ Նրա դիմագծերը նման են տղամարդու դիմագծերի, իսկ այդ հագուստը հեշտությամբ կարող էին կրել նաև տղամարդիկ»։ 

Սիլվանո Վինչենտին, ով համարվում է Իտալիայի մշակութային կոմիտեի նախագահ, նշում է, որ նկարի բացահայտման նոր տարբերակ է գտել։ Այս տարբերակում Մոնա Լիզան տղամարդ է, և նա անգամ չի էլ ուզում վիճարկել դրա ճշմարտացիությունը։ Սիլվանոն նշում է, որ այս տարբերակն ամենահիմնավորվածն է և բացատրում է, թե ինչպես է եկել այդ եզրակացության։ 

Գուցե շատերը շարունակում են կարծել, որ Մոնա Լիզան ուղղակի Ֆլորենցիայի հարուստ վաճառականներից մեկի կինն էր, կամ մեկ այլ՝ Կառլա Գլորիի տարբերակի համաձայն՝ նա Միլանի հարուստ վաճառականներից մեկի աղջիկն էր, բայց Սիլվանոն վստահ է, որ այս բոլոր տարբերակները հիմնավորված չեն. դրանք ուղղակի ստեղծվել են, որ թաքցնեն դա Վինչիի իրական հակումները։ 

Ըստ այս բացահայտման՝ Լեոնարդոյի երիտասարդ օգնականը՝ Ջան Ջակոմո Կապրոտին, հասցրել էր նվաճել դա Վինչիի սիրտը։ Նա դա Վինչիի հետ աշխատում էր 1490-1510 թթ.-ներին ու նրան կարելի է տեսնել դա Վինչիի այլ նկարներում ևս։ Օրինակ՝ նկարներից մեկում, որտեղ պատկերված է իբր կաթոլիկ սուրբ, ակնհայտ է, որ հերոսի դիմագծերը կարծես նույն Մոնա Լիզայի դիմագծերը լինեն։ 

Մշակութաբան Սիլվանոն վստահեցնում է, որ հենց այս նկարում էլ պատկերված է հայտնի Ջակոմոն, ով դարձել է Մոնա Լիզայի ոգեշնչման աղբյուր ու մինչ օրս կարողացել է թաքցնել իր իրական էությունը, քանի որ դեռևս դա Վինչիի ժամանակաշրջանում նա կարող էր դատապարտվել, եթե պարզվեր, որ հանճարեղ նկարիչը սիրահարված է տղամարդու և պատկերել է հենց նրան։ Ասում են՝ հենց դա է պատճառը, որ նկարիչը հերոսին հերոսուհի է դարձրել ու կնոջ անուն տվել։ 

Այս վարկածը, որքան էլ համոզիչ թվա, միևնույն է, չի կարող ամբողջովին ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել. դա Վինչին մահացավ՝ մինչ օրս առեղծվածների մի ամբողջ կույտի տակ թաղելով հայտնի նկարի պատմությունը։