Բանակում իրական հեղափոխական գործընթացն սկսվել է դեռևս 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո. Վովա Վարդանով (Video)


23:17 , 31 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երբ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծում է Հայաստանի հետ սահմանը, որպես կանոն փորձում է թիրախավորել առավել հեռու տեղակայված դիրքերը, այդ գործողությունն էլ ուղղված է մեր սահմանամերձ տարածքների հայաթափմանը:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը. «Սահմանամերձ տարածքներն անպաշտպան են կրակային հարձակման դեմ: Խաղաղ բնակչությանը չնախապատրաստելով՝ նրան լուրջ վտանգի առջև ենք կանգնեցնում հնարավոր ռազմական ներխուժման դեպքում»:

Ըստ Վարդանովի՝ սահմանամերձ բնակչությունը պետք է դառնա սահմանապահ. «Նրանք պետք է մարզվեն, կազմակերպվեն ըստ համապատասխան ստորաբաժանումների, ինքնապաշտպանական շրջանների, զենք ստանան: Պետք է մարզել և զինել բոլորին, ովքեր ի վիճակի են ինչ-որ բան անել: Հակառակորդը մտնելու է անպաշտպան բնակչության մեջ, ինչպես եղավ 2016-ի ապրիլին Թալիշում»:

Ռազմական գործչի պնդմամբ՝ պետք է կառուցել ամուր, գրագետ, ռազմական արդյունաբերությանը միտված պետություն. «Երբ 2016-ին անօդաչու թռչող սարքերը մեզ մեծ կորուստներ հասցրին, մենք նոր միայն ասացինք՝ մենք էլ պիտի ունենանք: Մեր ունեցած «Կռունկ» ԱԹՍ-ներն ընդամենը դիտորդ են, դրանք խոցելիության աստիճան չունեն և բավական թույլ են: Ամբողջ աշխարհն այսօր գլուխը կախ հետևում է այս ոլորտում Իսրայելի մշակումներին»:

Վովա Վարդանովի կարծիքով՝ մենք ռուսական պահեստներից էժան ինքնաձիգներ կարող ենք գնել՝ նրանց հետ համատեղ արտադրություն սկսելու փոխարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ