Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ


18:52 , 31 հոկտեմբեր, 2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:  Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ: