Այս ոստիկանը 500 մարդու համոզել է ինքնասպանություն չգործել. հերոսներին հարկավոր է հիշել


22:45 , 31 հոկտեմբեր, 2019

Աշխարհում գոյություն ունեն իրական սուպերհերոսներ, որոնք ապրում են մեր կողքին, այլ ոչ էկրաններից այն կողմ։ Քևին Բրիգսը հայտնի, հարգված և պատվավոր մարդ է Սան Ֆրանցիսկոյում։ Նա ոստիկան է, որը ավելի քան 22 տարի շարունակ հսկում է քաղաքի շրջաններից մեկը, որի կազմի մեջ է մտնում հայտնի «Ոսկե դարպասներ» կամուրջը։

Քևին Բրիգասի աշխատանքը կամուրջի վրա «կարգուկանոն» պահպանելն է, ներառյալ՝ մարդկանց սխալներ անել թույլ չտալը։ Տղամարդը կարողացել է փրկել ավելի քան 500 կյանք իր ծառայության ընթացքում։ Սա բացարձակ ռեկորդ է և անհավանական ձեռքբերում։ Այս ամենի շնորհիվ նա ստացել է «Ոսկե դարպասների պահապան» անվանումը։

Լրագրողները հաճախ հետաքրքրվում են՝ ինչպես է Բրիգսը կարողանում մարդկանց «կյանք վերադարձնել»։ Այս հարցին ոստիկանը միանշանակ պատասխան չի տալիս, սակայն ասում է, որ զգուշորեն մոտենում է մարդուն, բարևում, հարցնում անունը, որը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ մարդը ենթագիտակցորեն հիշում է, թե ով է, որտեղից է և ինչ է անում։ Այնուհետև, որպես կանոն, հարցնում է՝ ընտանիք, կին, երեխաներ, հարազատներ ունի՞, ապա ճշտում է վերջիններիս անունները։ Նա չի փորձում համոզել մարդկանց չանել այն, ինչ որոշել են, միայն հարցնում է՝ կարիք կա՞ հարազատներին զանգահարելու, թե՞ ոչ, և այդ պահին մարդը վերհիշում է, որ ունի սիրելի և մտերիմ անձինք, հանուն որոնց կարելի է շարունակել ապրել։ Այս մեթոդն ուղղակիորեն ազդում է այնպիսի զգացմունքների վրա, ինչպիսիք են սերը, տեղի ունեցող երևույթի անիմաստությունը, մահվան վախն և այլն, որոնք հանգեցնում են ճիշտ որոշման կատարման։

Քևինի համար մեծ պարգև է ոչ միայն այն, որ մարդը հրաժարվում է ինքնասպան լինելու գաղափարից, այլև այն, որ կյանքի այդ շրջադարձային պահից հետո մարդը սկսում է այլ կյանք վարել ու երջանկության զգացում է ունենում։ Հենց այս ամենն էլ ուրախացնում է ոստիկանին։

Նման դեպք է պատահել Քևին Բերտիայի հետ, ով 2005 թ. մարտին որոշել էր ինքնասպանություն գործել։ Բարեբախտաբար, Բրիգսը հասել է ժամանակին և ընկերական շփման իր մեթոդն օգտագործելով՝ մտափոխել Քևինին։ Տարիներ անց մարդասպանություն գործել ցանկացողը դարձել է հաջողակ բիզնեսմեն և ոստիկանին Սան Ֆրանցիսկո քաղաքի անունից պատվի շքանշան հանձնել։ Շքանշանը ստանալիս Բերտիան հուզվել է, քանի որ այժմ նա հաջողակ բիզնեսմեն է, երջանիկ ամուսին և երկու երեխայի հայր։

Եվ այս ողջ ընթացքում միայն մի կյանք չի հաջողվել փրկել։ Դեպքը տեղի է ունեցել վաղուց՝ ոստիկանի կարիերայի սկզբում։ Ինքնասպանություն գործողը 22 տարեկան տղա էր։ Նրա հետ ոստիկանը զրուցել է, սակայն տղան բարեկամաբար սեղմել է Քևինի ձեռքը, ապա նետվել գետը։