Կաշառք վերցնելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու համար դատապարտված՝ վարչապետի խորհրդականի հայրն ազատ է արձակվել. պաշտպանը պնդում է՝ որդին դրա հետ առնչություն չունի


18:34 , 31 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իմ պաշտպանյալ Գագիկ Մազմանյանն անհիմն է կալանավորվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետի նախկին տեղակալ Գագիկ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը, ում պաշտպանյալը Նիկոլ Փաշինյանի Լևոն Մազմանյանի հայրն է:

Նշենք, որ Գագիկ Հովհաննեսի Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին, ինչի համար նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, սակայն այս տարի օգոստոսին ազատ է արձակվել:

Ըստ վերջինիս պաշտպան Աշոտ Սարգսյանի՝ իր պաշտպանյալը ազատ է արձակվել, քանի որ այն հոդվածներով, որ նա մեղադրվում էր, վաղեմության ժամկետն է կիրառվել:

«Անհիմն կալանավորում է եղել, որից հետո պաշտպանյալիս երկուսուկես տարի առողջական վիճակը լրիվ վատթարացել էր, բայց դրա հիման վրա չեն ազատ արձակել, դրան ոչ ոք բանի տեղ չէր դնում, ինչպես միշտ, կալանավորի առողջական վիճակը ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ