Բրիտանացի կին պատգամավորները պաշտպանել են Մեգան Մարքլին


22:00 , 31 հոկտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայում կին-խորհրդարանականները Մեգան Մարքլի անունով աջակցության նամակ են գրել: Նրանք որոշել են իրենց համերաշխությունը հայտնել նրան՝ քննադատելով նրա և նրա ընտանիքի վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնվող «հնացած գաղութային երանգները»:

Պատգամավորները նշել են, որ Մարքլի, նրա բնավորության ու ընտանիքի վերաբերյալ ազգային թերթերի մի շարք հրապարակումներ տհաճ են և մոլորեցնող: Խորհրդարանականները նշել են, որ մամուլի նման վարքը «չի կարելի անպատասխան թողնել»:

Նամակը, որը 72 պատգամավոր է ստորագրել, Twitter-ի իր էջում տեղադրել է խորհրդարանական Հոլի Լինչը: