Այսպիսին Մոնա Լիզային դուք դեռ չեք տեսել. Ջոկոնդայի 3D ցուցադրությունը Լուվրում


21:16 , 31 հոկտեմբեր, 2019

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ցուցասրահում ցուցադրվել է «Ջոկոնդայի» եռաչափ պատճենը, հաղորդում է Engadget-ը: Նշվում է, որ նկարիչները փորձել են լիովին վերստեղծել հայտնի կնոջ արտաքինը և նրան աթոռի վրա նստած են պատկերել նույն դիրքով, ինչպես նա նկարում է: Դրա համար մասնագետները վերլուծել են նկարի ռենտգենյան և ինֆրակարմիր լուսանկարները:

Հեղինակները պատմել են, որ այս աշխատանքը թույլ է տվել իրենց ավելի շատ բան իմանալ Մոնա Լիզայի մասին: Ինֆրակարմիր սքանավորման շնորհիվ ուսումնասիրել են քողի տակ նրա մազերը և ոսկեգույն կտորից հագուստը: Դա վերջնականապես թույլ է տվել համոզվել, որ նկարում ազնվական ծագումով կին է: Հիշեցնենք, որ արվեստաբանների կարծիքով նկարում պատկերված է Լիզա Ջերարդինին՝ մետաքսի առևտրով զբաղվող հայտնի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը:

Հիշեցնենք, որ դա Վինչիի աշխատանքների ցուցադրությունը Փարիզում ամենախոշորն է պատմության մեջ: Այն նվիրված է նկարչի մահվան 500-րդ տարելիցին և կտևի չորս ամիս: Ներկայացված է 160 աշխատանք: Այս ցուցադրությանը պատրաստվել են տասը տարի: