Գիտնականներն առնետներին սովորեցրել են մեքենա վարել. ինչպե՞ս է դա նրանց հաջողվել


20:30 , 31 հոկտեմբեր, 2019

Ռիչմոնդի համալսարանի լաբորատորիայի գիտնականներն առնետներին սովորեցրել են փոքրիկ մեքենաներով գնալ սննդի հետևից։ Նյարդագետ Քելի Լամբերտի գլխավորությամբ անցկացվող փորձի արդյունքների մասին պատմել է New Scientist գիտական ամսագիրը։

Լամբերտն ու իր գործընկերները փոքրիկ մեքենա են ստեղծել սննդային դատարկ ամանից՝ հատակը ալյումինով պատելով և փոքրիկ ղեկ տեղադրելով։ Աջ, ձախ և կենտրոնական հատվածներում տեղակայված «երկաթուղիներով» վարելով՝ առնետները կարողացել են կառավարել մեքենան։

Կենդանիներին վարժեցելիս, իհարկե, «մոտիվացնում էին» համեղ սննդով։ Սկզբում նրանք պարզապես կարողանում էին դեպի ուտելիքը տանող ճիշտ ուղղությունն ընտրել, սակայն հետագայում գիտնականներն ուտելիքները ավելի ու ավելի հեռու սկսեցին տեղադրել։

Փորձի հեղինակների խոսքերով՝ առնետները ոչ թե պարզապես մեխանիկորեն շարժվում էին ուղիներով, այլ յուրաքանչյուր նոր առաջադրանքի համար լուծման նոր եղանակներ էին գտնում։

Փորձին ներգրավել են 11 արու և 6 էգ մկների։ Բլորոին նույն կերպ չեն վարժեցրել. ունակությունները կախված էին նրանից, թե ինչ պայմաններում են ապրել մկները։ Լավ կենսապայմաններում ապրած առնետները շատ ավելի արագ են յուրացրել վարժանքը, քան նրանք, որոնք ապրել են լաբորատոր պայմաններում։

Ըստ Լամբերտի՝ դատելով առնետների վարքագծից՝ նրանց դուր է եկել վարելը, խնդիրների լուծումներ գտնելը. դա նրանց հանգստացրել է։

Փորձը ցույց է տվել, թե որքան նեյրոպլաստիկ են առնետների ուղեղները, թե որքան մեծ ունակություն ունեն ադապտացվելու միջավայրին և նոր գիտելիքներ ձեռք բերելու։

Սա միայն սկիզբն է։ Լամբերտը վստահ է, որ առավել բարդ առաջադրանքներ առնետները ևս կարող են հաղթահարել, հետևաբար, աշխատում է այդ ուղղությամբ։