Դավիթ Բաբայան. «Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»


15:23 , 31 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Նախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Կրկին երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում:

Արդյո՞ք ադրբեջանական կողմի ակտիվացումները կապ ունեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդուման հետ:

Հարցով Panorama.am-ը դիմեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Նա ընդգծեց, որ հակառակորդի ակտիվացման առիթը միանշանակ ընդունված բանաձևն է, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հիստերիկ արձագանք էր ստացել Թուրքիայում, Ադրբեջանում, «այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»: 

«Սա միայն առիթ է, բայց պատճառն այն է, որ ի դեմս Ադրբեջանի ունենք, իրոք,  նացիստական ահաբեկչական երկիր, նրանք չեն վերանայել ոչ իրենց մոտեցումները, ոչ ցանկությունները, ոչ ծրագրերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: