Հատվածներ Վան Գոգի նամակներից ... արտահայտություններից...


19:07 , 4 հուլիս, 2013
«Ավելի լավ է ունենալ ջերմ սիրտ, եթե նա նույնիսկ մեզ արժի բազմաթիվ սխալներ, քան լինել սահմանափակ և չափազանց զգուշավոր»:

«Եթե ուզում ես ինչ-որ բան անել, մի վախեցիր ինչ-որ սխալ բան անելուց, մի վախեցիր սխալվելուց, մի վախեցիր, որ սխալներ ես գործում: Շատերը կարծում են, որ իրենք կդառնան լավը, եթե չանեն ոչ մի սխալ բան»:

«Թող ես անձամբ ստանամ հարվածներ, անեմ տարբեր սխալներ, հաճախ լինեմ շատ սխալ, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, որովհետև ամեն դեպքում ես հիմնականում ճիշտ եմ դուրս գալիս...»:



«Միշլեն ճիշտ էր ասում «Une femme est une malade»-Կանայք փոփոխական են, Թեո, փոփոխական, ինչպես եղանակը: Իհարկե, նա, ով ունի աչքեր, կտեսնի ինչ-որ լավ ու գեղեցիկ բան ցանկացած եղանակի մեջ, նա կհամարի գեղեցիկ ձյունը, կհամարի գեղեցիկ արևն այրող, հողմն ու անդորրը, ցուրտն ու տապը, նա կսիրի տարվա ցանկացած եղանակը և չի ցանկանում հրաժարվել տարվա ոչ մի օրվանից, և հոգու մեջ ուրախ է նրանով, որ ամեն ինչ ընթանում է, ինչպես ընթանում է... Բայց եթե մարդն այսպես է վերաբերվում եղանակին ու տարվա եղանակների փոփոխությանը և նույն կերպ ընկալում է կնոջ փոփոխականությունը, եթե նա հոգու խորքում հավատում է, որ ցանկացած հանելուկ ունի իր պատճառը, և հաշտվում այն բանի հետ, որն ինքը չի հասկանում, կրկնում եմ, եթե անգամ կյանքին կարելի է վերաբերվել այս կերպ, բայց և այնպես, մեր սեփական բնավորությունն ու կարծիքը ոչ ցանկացած և ամեն պահի կգտնվի համաձայնության ու ներդաշնակության մեջ կնոջ բնավորության ու կարծիքի հետ, որի հետ մենք կապված ենք-և այդ ժամանակ ոչ մի քաջություն, հավատ, կենսուրախություն չի փրկի տագնապից, անհանգստությունից, կասկածներից ու չբավարարված լինելու զգացողությունից...»:


«Ինձ միշտ ահավոր դուր են եկել Դորեի բառերը` «Ես ունեմ եզան համբերություն»: Ես նրանց մեջ տեսնում եմ ինչ-որ լավ բան, որոշակի համոզմունք և ազնվություն, կարճ ասած` այս բառերի մեջ խոր իմաստ է թաքնված-իսկական նկարչի խոսք:

Երբ մտածում ես մարդկանց մասին, որոնց սրտից դուրս են գալիս նման խոսքեր, ապա բոլոր այն շաղակրատանքները «բնական օժտվածության» մասին, որոնք այնքան հաճախ ես լսում նկարներ վաճառողներից, ինձ թվում են ագռավի զազրելի կռնչոց: «Ես նկարիչ չեմ»,-ինչպե՞ս կարելի է այդքան դաժանաբար հրաժարվել ինքդ քեզանից: Մի՞թե չի կարելի համբերատար լինել: Մի՞թե չի կարելի սովորել համբերություն բնությունից` տեսնելով, թե ինչպես դանդաղ հասունանում է ցորենը, տեսնելով, թե ինչպես է աճում ամեն բան: Մի՞թե հնարավոր է համարել ինքդ քեզ այդքան մեռած, որ թույլ տաս մտածել, որ այլևս երբեք չես աճի... Մի՞թե կարելի է միտումնավոր խոչընդոտել սեփական զարգացմանը... Ասում եմ այս ամենն այն բանի համար, որպեսզի բացատրեմ, թե ինչու խոսակցություններն այն մասին` օժտված ես դու , թե ՝ոչ, ինձ թվում են այդքան հիմար...»:


«Բարեբախտաբար մենք մնում ենք անփոփոխ հիմարներ և միշտ հույս ունենք»:


«Միայնությունը բավականին մեծ դժբախտություն է-բանտի նման մի բան»:


«Գեղանկարչությունն ու սանձարձակությունը անհամատեղելի են, ահա, հենց սա է գարշելին»:



«Երբ ինչ-որ բան քո ներսում ասում է` «Դու նկարիչ չես», անմիջապես սկսիր նկարել: Տղաս, միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը: Նա, ով, լսելով այդ ձայնը, կվազի ընկերների մոտ և կբողոքի իր վատ բախտից, կորցնում է իր արիության մի մասը, մի մասն այն լավի, որ կա իր մեջ»:


«Ի՞նչ է նկարչությունը: Ինչպե՞ս տիրապետել նրան: Դա անտեսանելի պատի միջով անցնելու կարողություն է, որը կանգնած է այն բանի միջև, ինչ դու զգում ես, և այն, ինչ կարող ես դու անել»:


«Թեո. 

-Արվեստից կրոն մի սարքիր:
Վան Գոգ.
-Համենայն դեպս դա քրիստոնեությունից ավելի լավ է»:

«Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար-որովհետև ես ժամանակ պիտի շահեմ, որպեսզի սովորեմ»:

 

«Մարդն իր հոգու խորքում վառ կրակ է կրում, որքան էլ պարադոքսային հնչի, ոչ ոք չի ուզում վերցնել կամ ջերմանալ նրա մոտ... Բոլոր անցորդները նկատում են միայն ծուխը, որը դուրս է գալիս ծխնելույզից ... և գնում  իրենց ճանապարհով»:

 

Հ.Գ. Որքա՜ն եմ սիրում էպիստոլյար ժանրը... Հուզական, բարոյական, հոգեբանական մենախոսություն կամ երկխոսության նամակների տեսքով... Նամակներ, որոնք թույլ են տալիս արտահայտվել ու պահպանել հաղորդակցման մտերմիկ բնույթը...
Վան Գոգի նամակներն, ահա, այդ ժանրի գլուխգործոցներ են... և նրա «բանավոր նկարները» նույնքան արտահայտիչ են ու չեն զիջում գեղանկարչությանը...
Նա խոսքին շատ լուրջ էր վերաբերվում... Այլ կերպ չէր էլ կարող լինել Վան Գոգի վերաբերմունքը խոսքին, քանզի նա «պոեզիան ավելի սարսափելի էր համարում, քան գեղանկարչությունը» (լավի առումով սարսափելի):