Գիտնականները վերջապես հայտնաբերել են այն վայրը, որտեղ ապրել են Ադամն ու Եվան. այն, իրոք որ, նման է իսկական դրախտի (Photo)


15:30 , 31 հոկտեմբեր, 2019

Ադամի ու Եվայի ապրելավայրը՝ Եդեմի այգին, միշտ էլ եղել է գիտնականների ուշադրության կենտրոնում, ու նրանք ցանկացել են վերջապես գտնել բաղձալի այն տունը, որտեղ ապրել են առաջին մարդիկ։ Վերջին ժամանակներս գիտնականները վստահեցրին, որ վերջապես տունը գտնված է։ 

Ամեն ինչ սկսվեց մարկության ԴՆԹ-ի ուսումնասիրությունից, որի արդյունքում նրանք հայտարարեցին, որ բոլոր հետքերը տանում են դեպի Բոտսվանա՝ Աֆրիկյան պետություն, որն առանձնանում է իր շքեղ բնությամբ։ Նրան պնդում են, որ Ադամն ու Եվան ապրել են հենց Զամբեզի գետի հարավում, որը գտնվում է երկրի հենց հյուսիսային հատվածում։ 

Ուսումնասիրելով մարդկության ԴՆԹ-ի հենց մայրական կողմի առանձնահատկությունները՝ նրանք եկան այն մտքին, որ ԴՆԹ-ն մոտ է հենց աֆրիկյան երեք պետության՝ Նամիբիայի, Զիմբաբվեի և Բոտսվանայի բնակիչների ԴՆԹ-ին։ Ավելի խոր ուսումնասիրությունների արդյունքում էլ նրանք համոզվեցին, որ Ադամի ու Եվայի տունը, միանշանակ, եղել է Բոտսվանայում։ 

Մարդկության զարգացման ողջ պատմության ընթացքում առաջին մարդիկ սկզբում ապրել են Աֆրիկայի տարածքում։ Դա տևել է շուրջ 70.000 տարի, որից հետո կլիմայի փոփոխությունները փոխել են մարդկության պատմության զարգացման ընթացքը։ Աֆրիկան անսպասելիորեն վերածվեց մի մեծ գետի, որն էլ հիմա դարձել է Կալահարիի անապատը։ Առաջին մարդիկ որոշեցին բաժանվել։ Նրանցից ոմանք տեղափոխվեցին հարավ, մյուսները՝ հյուսիս, իսկ ոմանք էլ շարունակեցին մնալ տեղում։ 

Այս հետազոտությանն ու հարցմանը մասնակցել են մի շարք աֆրիկաբնակ մարդիկ, ում ԴՆԹ-ն էլ հենց հայտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Հետազոտությունը հիմնականում իրականացվել է Սիդնեյի համալսարանի նախաձեռնությամբ։ Համալսարանի ակտիվ անդամներից մեկը, ով գլխավորում է հետազոտությունը՝ Վանեսա Հայեսը, նշում է, որ աֆրիկացիների ԴՆԹ-ի ուսումնասիրությունը կարծես ժամանակի մեքենա դարձած լինի նրանց համար։ Նրանք այնքան մեծ նմանություններ են գտնում առաջին մարդկանց ու աֆրիկացիների ԴՆԹ-ում, որ թվում է՝ գործ ունեն հենց նախամարդկանց հետ։ 

Հետազոտության վերջում նրանք հայտարարեցին, որ արդեն հստակ կարող են ասել, որ Ադամն ու Եվան շուրջ 200.000 տարի առաջ ապրել են Աֆրիկայի Բոտսվանա պետությունում։ Զամբեզի գետի հարավում գտնվող շքեղ բնության գրկում նրանք վայելել են «դրախտն» ու ապրել երջանիկ կյանքով մինչև դրախտից նրանց վտարումն ու մարդկային նոր տանջանքների հետ առնչվելը։