Ի՞նչ ուսուցողադաստիարակչական բան կա «Մել» ֆիլմի մեջ. տրանսգենդերության ու արտագաղթի քարո՞զ, ի՞նչ հարց եք դուք դրանով լուծում


10:35 , 31 հոկտեմբեր, 2019

«Դուք խոսում եք մի մարդու մասին, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է։
Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար։ Այս գումարը հատկացվել է մինչև իմ նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքն է եղել ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Մել» ֆիլմի մասին։

Պարոն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, մի քանի հարց ձեզ:

Ա. Եթե սպորտը ու հայ սպորտսմենների նվաճումները պրոպագանդելու համար եք այդ գումարը հատկացնում, ապա շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ Մելինե Դալուզյանից տասնապատիկ ավելի շատ նվաճումներ ունեն Ալբերտ Ազարյանը, Յուրի Վարդանյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Հենրիխ Մխիթարյանը և ՀՀ սպորտին համբավ բերած շատ ու շատ այլ մարզիկներ (կռուտիտը չի անցնի)։

Բ. Եթե պատճառաբանությունն է, որ նախորդ կառավարությունն է հատկացրել էդ գումարը, նախորդ կառավարությունը գլուխը պատովն է տվել, չեղյալ համարեք այդ որոշումը կամ վերաբաշխեք այդ գումարը այլ խնդիրների համար: Չասեք, որ դա հնարավոր չէ: Եթե ձեր աշխատավարձը կարող է թաքուն բաձրանալ 1.500.000 դրամ, եթե դատարանները կարող են արգելափակվել, եթե 5.000.000 դրամով կարելի է խալի լվալ, ապա ձեր կառավարության օրոք ամեն ինչ հնարավոր է:

Գ. Հասանք ցենզուրային: Ասում եք՝ ցենզուրա չեք սահմանում մշակույթի ոլորտո՞ւմ: Դե ուրեմն՝ Հանրային հեռուստատեսությանը հորդորեք ցուցադրել Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը: Հետաքրքիր է, դրանից հետո քանի՞ րոպե կդիմանան Հանրայինի դարպասները:

Դ. Այսինքն, եթե Մելինեն իր սպորտային նվաճումներով հաստատ զիջում է նվազագույնը 2 տասնյակ այլ հայերի, ու Դուք պնդում եք, որ նրա կյանքի մասին է խոսքը, դուրս է գալիս, որ առաջին պլան է գալու նրա տրանսգենդերությունը, արտագաղթը Հայաստանից և այլն: Ըստ ձեզ՝ դա հիմա ՀՀ բյուջեից փող տրամադրելու համար գերհրատապ բա՞ն է: Ի՞նչ ուսուցողադաստիարակչական բան կա դրա մեջ: Ի՞նչ հարց եք դուք դրանով լուծում:

Ե. Եթե դուք չեք կարող գտնել հիմնավորում չեղյալ համարելու թեկուզ նախորդ կառավարության որոշումը, ուրեմն՝ դա ձեզ պետք չէ: Չեմ զարմանա, եթե շուտով էդ ֆիլմը դառնա դպրոցներում պարտադիր դիտման նյութ: Ի դեպ, մյուս տարի էլ փող տվեք, ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերի մասին թող ֆիլմ նկարեն, անունն էլ դրեք «ՄԵԼ Գիբսոն»:

Հ.Գ. Թումանյանից հատուկ ընտրել եմ ամենահեշտ քառյակը, որ փորձեք գոնե իր 175-ամյակին հասցնեք սովորել.

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։