Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից. «Հրապարակ»


09:18 , 31 հոկտեմբեր, 2019

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»:

Երեկ մենք տեղեկացանք, որ նրա դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հաստատեց այս փաստը, սակայն դա պատճառաբանեց նրանով, որ Մարությանն արձակուրդում է։ Մեր տեղեկություններով, Չեխիա է մեկնել։ Սակայն դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի՝ Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից։

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: