Թրամփը Հայոց ցեղասպանությունը կընդունի` ելնելով «ամերիկյան քաղաքականության իրողություններից»․ Եվգենի Սատանովսկի


00:03 , 31 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը մասամբ ուղղել է Հայոց ցեղասպանության չճանաչման հետ կապված անարդարությունը։

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանություններից մեկն է, որը, ի դեպ, ճանապարհ է հարթել Հոլոքոստի համար, քանի որ Հիտլերը, վկայակոչելով հայերի ցեղասպանությունը, փաստարկել էր, որ աշխարհը ոչնչի ուշադրություն չի դարձնում»,- ասել է քաղաքագետը` Rusarminfo-ին տված հարցազրույցում։

Փորձագետի կարծիքով՝ բանաձևի հետագա ճակատագիրը՝ հնարավոր քվեարկությունը Սենատում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը բանաձևին, կախված կլինի ամերիկյան քաղաքականության իրողություններից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ