Մաքսիմ Ֆադեևը խզել է պայմանագրերը բոլոր արտիստների հետ (Video)


19:23 , 30 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուս հայտնի պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ խզել է պայմանագրերը բոլոր արտիստների հետ, որոնք աշխատում են իր MALFA ընկերությունում, գրում է РИА Новости-ն:

«MALFA լեյբլը, որի անփոփոխ ղեկավարն եմ հանդիսանում արդեն 30 տարի, որոշում է կայացրել խզել պայմանագրերը բոլոր արտիստների հետ՝ առանց բացառության: Ողջ բովանդակությունը մենք տրամադրել ենք մեր՝ արդեն նախկին արտիստներին անհատույց: Բացառություն են կազմել երկու արտիստներ, որոնց հետ, ցավոք, չկարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել, և որոնց հետ դատական գործընթացներ են տեղի ունենում»,- ասել է Մաքսիմ Ֆադեևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ