Փաշինյանը որևէ պարգևատրում չի ստացել. Աղաջանյան


18:14 , 30 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

Պետական որևէ պաշտոնյայի բառիս ուղիղ իմաստով աշխատավարձը չի բարձրացել, իսկ պարգևատրումներ ստացել են ամբողջ պետական համակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում գտնվելիս, որևէ պարգևատրում չի ստացել»,-ասաց Աղաջանյանը։