Այս սերիական մարդասպանին մահապատժի ենթարկելիս սարսափելի դեպք տեղի ունեցավ, որի արդյունքում որոշվեց այլևս երբեք չկիրառել էլեկտրական աթոռի մեթոդը


22:45 , 30 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ-ում երկար տարիներ շարունակ մոլագարներին և մրադասպաններին մահապատժի են ենթարկում էլեկտրական աթոռի օգնությամբ։ Սակայն 90-ականներին իշխանությունները սկսեցին մտածել, որ մահապատժի այս եղանակը հեռու է հումանիզմից։ Քննարկումների առաջացման հիմք հանդիսացավ Ջոն Ջուբերտի՝ ամերիկացի հայտնի սերիական մարդասպանի պատմությունը։

Մոլագարի տանջանքները սկիզբ դրեցին էլեկտրական աթոռների գոյության դադարեցման և մահացու ներարկումների առաջացման։

Ջոն Ջուբերտը ծնվել էր 1963 թ. հուլիսի 2-ին Մասաչուսեթս նահանգի Լոուրենս քաղաքում։ Երբ լրացավ տղայի 6-ամյակը, նրա ծնողներն ամուսանալուծվեցին, և Ջոնը սկսեց ապրել մոր հետ։ Մայրը երեխային թույլ չէր տալիս հոր հետ տեսնվել, սակայն Ջոնը երբեմն հաջողում էր հասնել հոր տան մոտ և դրա շուրջ ժամերով պտտվել։

Ջոնը մեծացել է միայնակ ու մեկուսացված։ Նա չի ունեցել ընկերներ, իսկ գլխավոր զբաղմունքն ընթերցանությունն էր, այդ թվում՝ քրեական ամսագրերի։ Հենց դրանցից էլ ապագա մոլագարն իմացել է ինչպես թաքցնել հետքերը, խուսափել պատասխանատվությունից։ Այդ գիտելիքներն ապագայում օգտակար էին լինելու նրա համար։

1974 թ. Ջոնը մոր հետ տեղափոխվեց Պորտլենդ։ Հարկ է նշել, որ Ջուբերտի մայրը կոպիտ ու խիստ կին էր։ Նա հսկում էր երեխայի ամեն մի քայլը։ Միակ վայրը, որտեղ Ջոնը կարողանում էր իրեն քիչ թե շատ ազատ զգալ, դպրոցն էր։ Զարմանալի չէ, որ հենց այնտեղ էլ նա մյուսներին ֆիզիկական ցավ պատճառելու իր առաջին փորձերն է արել։ Այդ ամենը լիովին հանկարծակի ստացվեց. մի անգամ Ջոնը մատիտով հարվածեց համադասարանցուն և հաճույք ստացավ վերջինիս գոռոցից։

Հաջորդ օրը նույն նպատակով տղան ածելիով վնասեց մեկ այլ աղջկա, ում զգացած ցավը կրկին Ջոնին հաճույք պատճառեց։ Չի բացառվում, որ հակառակ սեռի նկատմամբ տածած նման ատելությունը պայմանավորված էր հոգեկան տրավմայով, որն ունեցել էր մանուկ հասակում. հայրենի քաղաքում Ջոնը միասեռական հարաբերությունների մեջ էր մեկ այլ տղայի հետ, ում նկատմամբ մեծ համակրանք էր տածում, սակայն ով հեռացավ նրանից։

Հետագայում Ջուբերտի ագրեսիան սկսեց տարածվել նաև իգական սեռի ներկայացուցիչների վրա։ Ապագա մարդասպանը մի անգամ գրեթե խեղդամահ էր անում մի դեռահասի, ապա, դանակը ձեռքին, դպրոցի երեխաների հետևից էր վազում։ Բնական է, որ նման ագրեսիվ պահվածքը չվրիպեց ոստիկանության աչքից, սակայն ոստիկանները որոշեցին, որ դաստիարակչական զրույցները բավարար են, և Ջոնը կարողացավ խուսափել պատասխանատվությունից։

Ցավոք, զրույցներն ազդեցություն չունեցան, և 1982 թ. Ջուբերտը կատարեց իր առաջին սպանությունը։ Այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր։ Զոհը 11-ամյա Ռիչի Սթեթսոնն էր։ Այդ օրը Ռիչին, ինչպես սովորաբար, դուրս էր եկել երեկոյան վազքի և այդպես էլ տուն չվերադարձավ։ Անհանգստացած ծնողները ոստիկանություն դիմեցին, և առավոտյան արդեն հայտնաբերվեց երեխայի դին։

Փորձագետները եկան եզրակացության, որ մարդասանը սկզբում փորձել է հանել զոհի հագուստը, սակայն երբ չի ստացվել, դանակով հարվածել է նրան և խեղդամահ արել։ Շուտով ոստիկանները դուրս եկան Ջուբերտի հետքի վրա և ձերբակալեցին նրան։ Միակ հնարավոր ապացույցը, որը կարող էր վկայել նրա մեղավորության մասին, երեխայի մարմնի վրա հայտնաբերված ատամների հետքերն էին, որոնք, սակայն, չհամապատասխանեցին Ջոնի ատամների հետքերին, հետևաբար, նա ազատ արձակվեց։

Հանցագործի հաջորդ զոհերը դարձան երկու երեխաներ, որոնցից մեկի գլուխն էր կտրել։ Մարդասպանին բռնել հնարավոր եղավ շնորհիվ մի քանի վկաների ցուցմունքների, որոնք Ջոնին տեսել էին հանցանքի վայրի մոտակայքում մեքենան անկանոն վարելիս։ Բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվեց արտասովոր հյուսված պարան։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ նման տեսք ունեցող պարանով խեղդամահ էր արվել երեխաներից մեկը։

Դատարանում Ջոնը հաստատեց մեղքը, ինչի համար դատապարտվեց մահապատժի՝ էլեկտրական աթոռի միջոցով։ Դատավճիռն իրականացրին միայն 1996 թ.։ Ընթացքում սարսափելի բան տեղի ունեցավ. մարդասպանի գլխին 10 սմ-անոց ուղեղային ուռուցք առաջացավ, իսկ ավելի փոքր չափերով ուռուցքները պատեցին գլխի ողջ մաշկը։ Տեսարանն այնքան տհաճ էր, որ արդյունքում քննարկումներ սկսվեցին մահապատժի այս եղանակը վերացնելու վերաբերյալ։

Հարկ է նշել, որ այժմ ԱՄՆ քրեակատարողական հիմնարկների մեծ մասում կիրառվում է մահացու ներարկումը, սակայն ութ նահանգներում դեռևս թույլատրվում է էլեկտրական աթոռի օգնությանը դիմել։