Apple-ը հաշմանդամներով էմոջիներ է ներկայացրել


19:00 , 30 հոկտեմբեր, 2019

Apple ընկերության արտադրանքի մեջ նոր էմոջիների շարքում կհայտնվեն հաշմանդամություն ունեցող անձանց պատկերներ, էմոջի զույգերի նոր մոդիֆիկացիաներ և գենդերային չեզոք էմոջիներ, հաղորդում է «Իզվեստիան»:

Ինչպես նշվում է, ընկերությունը ձգտում է նոր էմոջիներն առավել ներառական դարձնել:

Այդ թվում Apple-ը մտադիր է նպաստել սոցիալական խմբերի քանակի նվազմանը, որոնք կարող են վիրավորվել ներկայացվածության բացակայության պատճառով:

Էմոջիների ցանկում կհայտնվեն հաշմանդամի սայլակով և ձեռնափայտով մարդու պատկերներ:

Աշխատանքներ են տարվում նաև լսողական սարքերի և պրոթեզների պատկերների ստեղծման ուղղությամբ:

Բացի այդ՝ նախատեսվում է ընդլայնել ձեռք ձեռքի բռնած զույգերի պատկերների քանակը. այժմ հնարավոր կլինի ընտրել նրանց ըստ մաշկի երանգի:

Վերջերս սմարթֆոններին ավելացվել են 138 գենդերային չեզոք էմոջիներ. դրանց համար օգտագործողն ինքը կարող է սեռ ընտրել: