Նարցիսներն ավելի դիմացկուն են սթրեսի և դեպրեսիայի նկատմամբ. գիտնականներ


18:00 , 30 հոկտեմբեր, 2019

Նարցիսիստական հատկություններ ունեցող անձինք ավելի դիմացկուն են տրամադրության փոփոխությունների նկատմամբ, ուստի ավելի քիչ են ենթարկվում սթրեսի և դեպրեսիայի: Հետազոտության արդյունքներով համապատասխան եզրահանգման են եկել Իռլանդիայի Բելֆաստի Քվինս համալսարանի գիտնականները:

Շատերն ինքնասիրահարվածությունը որպես բացասական բնութագիր են դիտարկում, բայց գիտնականների նոր աշխատանքն օգնել է բացահայտել նարցիսիզմի առավելությունները: Որպես կանոն, այդպիսի մարդիկ ավելի դրական տրամադրվածություն ունեն, առանձնանում են ինքնավստահությամբ և նպատակասլացությամբ:

Եզրակացություններն արվել են երեք ուսումնասիրությունների արդյունքներով, որոնցում ընդգրկվել են առնվազն 700 նարցիսիստական հատկություններ ունեցող մարդիկ: Աշխատանքի հեղինակները նշում են, որ ուռճացված ինքնագնահատականը չպետք է դիտարկվի որպես դրական կամ բացասական որակ, այլ որպես էվոլյուցիայի մաս: Հետագայում գիտնականները հույս ունեն այս ուղղությամբ լրացուցիչ հետազոտություններ իրականացնել: