Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին


17:15 , 30 հոկտեմբեր, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը:

«Բանաձեւն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի»,- նշել է էրդողանը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։