Վաչե Թովմասյանն և Գայանե Մանուկյանն ամուսնալուծվել են


16:45 , 30 հոկտեմբեր, 2019

Հումորիստ Վաչե Թովմասյանը և դիզայներ Գայանե Մանուկյանն ամուսնալուծվել են: BlogNews.am-ին հասած տեղեկությունը հաստատելու համար կապ հաստատեցինք Գայանե Մանուկյանի հետ: Հարցին՝ արդյոք ամուսնալուծության լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, վերջինս պատասխանեց.  «Ես հիմա ուղղակի անջատում եմ հեռախոսը, որովհետև նման հարցերի ես չեմ պատասխանում»:

Նշենք, որ Վաչեն և Գայանեն այլևս իրար չեն հետևում Ինստագրամում: Գայանեն անգամ փակել է իր ինստագրամյան էջը և տեղեկության բաժնում հիշատակել միայն դստերը՝ գրելով Mias proudy mommy: